00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչները կուսումնասիրեն ՀՀ զինվորականների կողմից իրենց դիրքերը թողնելու հանգամանքները

© Sputnik / Aram NersesyanՄարտական դիրք. արխիվային լուսանկար
Մարտական դիրք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվել
Քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դառնալու նաև մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախօրեին Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈւ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈւ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։
Այդ դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական սահմանն ապօրինի հատելը մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով (տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները)։
Քրեական գործի շրջանակներում հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
«Կոլապսի մեջ ենք, չգիտենք, թե ինչ է լինելու մեր վերջը. Ճակատենի վարչական ղեկավար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
ՌԱԴԻՈ
ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է. Ճակատենի ղեկավար
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։
Այսօր, արդեն, ՀՀ ԱԽ–ն նիստ անցկացրեց` հաստատելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, բանակցությունների արդյունքում նրանք դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն էլ դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից։
Լրահոս
0