ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկումը

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը Ստամբուլում խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հարցը:
Պենտագոնի ղեկավարի թբիլիսյան այցից պարզ դարձավ, որ «3+3» ձևաչափը ԱՄՆ–ի համար ընդունելի չէ
Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
Ընդգծվել է մոտ ժամանակներս Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Թուրքիա, Իրան)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Ժամանակն է «3+3» ձևաչափի ծրագրերը գործնական դաշտ տեղափոխել. Զախարովա
«3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը։ Վրաստանն ու Հայաստանը դեռ վերջնական պատասխան չեն տվել այդ ձևաչափին մասնակցելու վերաբերյալ։
Լրահոս
0