00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կողմը նոյեմբերի 14–ին ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Էդուարդ Աղաջանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ նիստում հանդես եկավ նոյեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ։
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ–ը, նոյեմբերի 14-ին Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանական ԶՈւ–ը` տեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,– ասաց Աղաջանյանը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Ադրբեջանական ԶՈւ–ն հերթական սադրանքն է նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ. ՊՆ
Նրա խոսքով` այս գործողության արդյունքում Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ունեցած ապօրինի ներկայությունը։
«Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում։
Աղաջանյանը հայտարարեց, որ սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ ու հիշեցրեց, որ մայիսի 12-ից հետո ՀՀ–ը դիմել էր ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով։ Բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀ կառավարությանը կոչ արեց դիմել ՀԱՊԿ–ին ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։

Իսկ ՀՀ խորհրդարանական ընկերներին կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ՀՀ տարածքային օկուպացիան լուսաբանող հայտարարություններով։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարչապետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։
Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ հայկական ուժերը դուրս են բերվել 4 մարտական հենակետերից։
Լրահոս
0