Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման. Փաշինյանը՝ ԵԽ նախագահին

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян и председатель Европейского совета Шарль Мишель покидают Дом правительства после совместной пресс-конференции по итогам встречи (17 июля 2021). Еревaн
И.о. премьер-министра Армении Никол Пашинян и председатель Европейского совета Шарль Мишель покидают Дом правительства после совместной пресс-конференции по итогам встречи (17 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրույցը տեղի է ունեցել Շառլ Միշելի նախաձեռնությամբ:
Լիլիթ Մակունցը սահմանին ստեղծված իրավիճակի հարցով խոսել է Էնդրյու Շոֆերի հետ
«Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը»,– նշում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:
Հակոբ Ավետյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակել Գեղարքունիքի սահմանի ուղղությամբ
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հայոց եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала