Ադրբեջանը ծանր զինտեխնիկա է կուտակել Գեղարքունիքի սահմանի ուղղությամբ

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ավետյան
Հակոբ Ավետյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Հակոբ Ավետյան
Բաժանորդագրվեք
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է հիմնականում հայկական դիրքերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ լարված է, ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա և կենդանի ուժ է տեղակայել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այս պահին լարված է, որովհետև ծանր զինտեխնիկայի կուտակումներ կան, կրակոցներ են եղել։ Դրանք եղել են տարբեր տրամաչափի զենքերով։ Մեզ մոտ այս պահին զգոնության ամենաբարձ աստիճանն է»,– նշեց Ավետյանը։

Նրա խոսքով` կուտակումներն արդեն լուրջ անհանգստություն են առաջացնում։
Զինտեխնիկան հատկապես նկատելի է Սոթք, Կութ և Նորաբակ գյուղերի սահմանին։
Գեղամասարի ղեկավարը հաստատեց Սոթքի հանքավայրի աշխատակիցներին տարհանելու լուրը և շեշտեց, որ այդ քայլին են դիմել, քանի որ աշխատանքներն իրականացվում են դիրքերին շատ մոտ հատվածներում։ Ավետյանը վստահեցրեց, որ բնակչության տարհանման վերաբերյալ հրահանգ դեռ չկա, քանի որ կարծում են, թե իրավիճակը կհանդարտվի։
«Հերթապահություն եմ նշանակել Գեղամասար խոշորացված համայնքի բոլոր գյուղերում, ողջ աշխատակազմը գիշերային ժամերին հերթապահություն կիրականացնի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ արձագանքել»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала