Արարատում 37-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

© Sputnik / Janna PoghosyanԳյուղ
Գյուղ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած դեպքի փաստով:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզում 37-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 15-ին։
Այդ օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված: Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
ՀՀ պաշտպանության նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
ՀՀ ՊՆ գնդապետը պատերազմի ժամանակ Գորիսում հափշտակել է «Գազպրոմ Արմենիայի» ՈւԱԶ–ը
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:
Նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած դեպքի փաստով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала