Ավելի քան 4 հազար ուխտավորի ռուս խաղաղապահները 1 տարվա ընթացքում Արցախի վանքեր են ուղեկցել

© Sputnik / David GalstyanԴադիվանք
Դադիվանք - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Դադիվանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ամեն կիրակի ուխտավորները Հայաստանից ու Արցախի հեռավոր շրջաններից գալիս են ժամերգության։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ավելի քան 4 հազար ուխտավոր մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ Ամարաս ու Դադիվանք են այցելել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են ավելի քան 4 հազար ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք կողմերի սահմանազատման գծի մոտ են», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:
Ամարասի վանքը  - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Որ վանքի դռները չփակվեն. Կառլեն պապն Ամարասը չի լքել անգամ պատերազմի ամենաթեժ պահին
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուխտավորներին ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Ստեփանակերտից դեպի վանքեր ու հակառակ ուղղությամբ:
Ամեն կիրակի ուխտավորները Հայաստանից ու Արցախի հեռավոր շրջաններից գալիս են ժամերգության։ Բացի այդ, տարածաշրջանի պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրների հարակից տարածքներում:
«Ամեն կիրակի ժամերգություն կա, Ստեփանակերտի ու տարբեր շրջանների ուխտավորները գալիս են այստեղ։ Կան նաև երեխաներ, նրանք չեն վախենում, մենք վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն: Մեր հոգևորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործն անում են լավ և արժանապատվորեն։ Այնպես որ մենք շնորհակալ ենք նրանց, որ պաշտպանում են մեր ուխտավորներին Ամարասի վանական համալիր այցելելիս», - ասել է Վրթանես եպիսկոպոսը։
«Նա կալանավորված կամ ձերբակալված չէ»․ Արցախի օմբուդսմանը այցելել է Նորայր Միրզոյանին
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Արցախում կողմերի սահմանազատման գծին մոտ։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են սրբավայր այցելող ուխտավորների անվտանգությունը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала