Եթե նախկինում 10 կմ, ապա հիմա 150 կմ շրջանցելով մարդիկ պիտի Կապան հասնեն. Վահե Հակոբյան

© Sputnik / Aram NersesyanՎահե Հակոբյան
Վահե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Վահե Հակոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Վահե Հակոբյանի խոսքով` Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչները բարդ կացության մեջ են հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նախորդ տարի պատերազմում մեր պարտությունը շարունակական բնույթ է կրում, քանի որ կորցրինք Գորիս–Կապան և Կապան –Ճակատեն ճանապարհը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ունենք այլընտրանքային ճանապարհ` H-46-ը, որը Տաթևով Գորիսը կապում է Կապանի հետ, սակայն այդ ճանապարհը խնդրահարույց է։ Այդ նախագիծն արվել է բազմաթիվ սխալներով` արդեն ունենք խոշոր խցանումներ, և դեռ ձյուն չի եկել, մառախուղ չկա»,–ասաց Հակոբյանը։
Իրավիճակը Սյունիքում` Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Իրավիճակը Սյունիքում` Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո
Նրա խոսքով` Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչները բարդ կացության մեջ են հայտնվել։ Եթե նախկինում 10 կիլոմետր էին հատում և Կապան հասնում, ապա հիմա Մեղրիով, Քաջարանով 150 կիլոմետր շրջանց կատարելով պետք է Կապան հասնեն։
Հակոբյանը հետաքրքրվում է` ի՞նչ է անում կառավարությունն այս ամենի ֆոնին` պաշտպանության նախարար է փոխում։
«Ինչո՞ւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին հեռացրին պաշտոնից, որ պատշաճ դիմադրությո՞ւն չէր իրականացնում, թե հակառակը։ Ինչո՞ւ հանրությունըչգիտի նախարարի` պաշտոնիցազատման պատճառների մասին, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը ՊՆ–ի հետ»,–ասաց Հակոբյանը։
Նա հավելեց` այս իշխանության օրոք կորուստները շարունակվելու են` ընդհուպ պետականության կորուստ։
Ոչ զինվորական նախարար` չավարտված պատերազմում. փորձագետները գնահատում են Փաշինյանի հրամանը
Նշենք, որ նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала