Գազարով տորթի բոլոր գաղտնիքները բացահայտված են. տեսանյութ

Գազար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Գազար
Բաժանորդագրվեք
Գաղտնիք չէ, որ գազարով տորթը շատ համեղ է։ Հեղնար Շալունցը հրապարակել է տորթի բաղադրատոմսը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայտնի սննդաբան Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր հրապարակում սոցցանցում, առաջարկում է գազարով տորթ պատրաստել ։ Համեղ բաղադրատոմսն ու պատրաստման ընթացքը Շալունցը հրապարակել է Instagram–ի իր էջում։
Հեղնար Շալունցը համեղ ու դիետիկ թխվածքաբլիթների բաղադրատոմս է առաջարկում. տեսանյութ
«Գազարով ամենահամեղ տորթը` բոլոր գաղտնիքներով»,–գրել է սննդաբանը։
Նա թվարկել է անհրաժեշտ բաղադրիչները.
Գազար -200գր (քերած),
Ձու -3 հատ,
Շաքարավազ -150 գրամ,
Ալյուր -210 գրամ,
Ձեթ -110 գրամ,
Ընկույզ -140 գրամ,
Փխրեցուցիչ - 1թ/գ,
Սոդա - 4 գրամ,
Աղ -1/3 թ/գ,
Վանիլի էքստրակտ,
Դարչին-1/3 թ/գ,
Մշկընկույզ (Мускатный орех ) -1/4 թ/գ,
Մեկ հատ կիտրոնի կամ նարնջի կեղև,
Կիտրոնի կամ նարնջի հյութ-25 մլ։
Կրեմ
Կարագ – 100 գրամ,
Կաթնաշոռային պանիր – 200 գրամ,
Շաքարի փոշի – 150 գրամ։
Պատրաստման եղանակը
Նախ խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, դարչինն ու մշկընկույզը: Ավելացնել մանր կտրատած ընկույզը, որը կարելի է նախապես բովել։
3 ձուն լավ հարել, հետո ավելացնել շաքարավազը և շարունակել հարել:
Ավելացնել ձեթ ու մանր քերիչով անցկացրած գազար: Գազարն անպայման պետք է քաղցր լինի: Այնուհետև ավելացնել կիտրոնի կամ նարնջի կեղևը ( ոչ դառը մասից) ու հյութը։ Այնուհետև չոր բաղադրիչները միացնել թաց զանգվածին ու էլի խառնել։ Ավելացնել վանիլի էքստրակտ։
Զանգվածը լցնել կարագով պատված տարայի մեջ ու տեղափոխել ջեռոց։
Կրեմի պատրաստման համար պետք է կարագը հարել ու ավելացնել կաթնաշոռային պանիրը: Հարելու ընթացքում ավելացնել շաքարի փոշի` ըստ ճաշակի։
Պատրաստի բիսկվիտը հանել ջեռոցից ու թողնել, որ լավ սառչի: Բիսկվիտի վերևի շերտը կտրել դանակով այնպես, որ հնարավոր լինի կրեմը հավասարաչափ քսել։ Զարդարել քերած գազարով և ընկույզով։
Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակը
Սննդաբանը պատմել է, թե ինչպես են օգտակար մթերքները վտանգավոր դառնում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала