«Հայաստան» դաշինքը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը` հայ–ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակը արտահերթ նիստում քննարկելու իրենց նախաձեռնությունը մերժելու պատճառաբանությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում արձանագրում է, որ համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։
ԵԿՄ–ում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն. Սասուն Միքայելյանի հրամանն է
Դաշինքը միաժամանակ նաև պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադր խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը` հայ–ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակը արտահերթ նիստում քննարկելու իրենց նախաձեռնությունը մերժելու պատճառաբանությամբ։
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը
Ազգային ժողովի հրատապ նիստ գումարելու առաջարկի մերժումը Ալեն Սիմոնյանը մեկնաբանել էր նրանով, որ ընդդիմության դիմումը չի համապատասխանում ԱԺ Կանոնակարգ օրենքի պահանջներին։
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Փոխհրաձգությունը վերածվել է տեղային մարտերի։ ՊՆ-ն հայտնում է զոհերի, վիրավորների ու գերիների մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала