Հայաստան մուտք գործելիս Covid-19–ի ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելը կդառնա պարտադիր

© Sputnik / Алексей Майшев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 1-ից ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կգործի նոր կարգ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք դեկտեմբերի 1–ից Հայաստան ժամանելիս պարտադիր պետք է ունենան Covid-19–ի բացասական պատասխանով ՊՇՌ թեստ: Օդանավակայանում թեստավորման հնարավորություն չի լինի: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Գեղամ Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Ի՞նչ է կատարվում ՊՇՌ թեստերի շուկայում և օդանավակայանում. Գևորգյանը խոստանում է պատասխանել
«ՀՀ մուտք գործելիս անձը պետք է ունենա 72 ժամը չլրացած ՊՇՌ թեստի արդյունք։ Պատվաստվածների դեպքում պետք է ներկայացնել առնվազն 14 օր առաջ ամբողջական պատվաստման սերտիֆիկատ»,– Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ բժիշկ–համաճարակաբան Հրաչյա Վարդանյանը։
Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են
Նշենք, որ մինչև դեկտեմբերի 1–ը ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար կպահպանվի օդանավակայանում թեստավորման հնարավորությունը։
Լրահոս
0