Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ ոքի խաղաց, կանանց հավաքականը՝ պարտվեց. ԵԱ

© Sputnik / Andranik GhazaryanՇախմատ
Շախմատ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Շախմատ
Բաժանորդագրվեք
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի նոյեմբերի 21-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Գերմանիայի ընտրանու հետ։
Մեր հավաքականի անդամներից միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի խաղացին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց:
Աննա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Հայ շախմատիստները կրկին հաղթել են. կանանց թիմը ԵԱ-ի առաջատարների խմբում է
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-10-րդ տեղերն է կիսում մրցաշարում՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով զիջեց Իտալիային։ Միակ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала