Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ

© Sputnik / Aram NersesyanՀՀ սահման
ՀՀ սահման - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
ՀՀ սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Վախեցած չենք, եթե պետք լինի, ամեն ինչի էլ պատրաստ ենք. Շաքիի ղեկավար
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Այս պահին հստակ է, որ հայկական կողմը 4 վիրավոր ունի. ՊՆ
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала