«Մեզ ասաց` ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ԺՊ». Բյուրականում բողոքի ակցիա է

© Photo : Screenshot/ FacebookԲողոքի ակցիա
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Բյուրականի բնակիչները բողոքի ակցիա են անում` պահանջելով, որ իրենց համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն մեկին, որը ծանոթ է իրենց և իրենց խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում լարված իրավիճակ է` բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի։ Բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի ԺՊ–ն համայնքապետարանի շենք մտնի։
Բնակիչներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ համայնքապետի` Զարզանդ Բաբայանի, պաշտոնավարման ժամկետը նոյեմբերի 2-ին լրացել է, և հիմա ոմն Ռադիկ Գևորգյանի են ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որին համայնքում ոչ ոք չի ճանաչում։
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Քաջարան համայնքի ղեկավարը կշարունակի պաշտոնավարել. դատարանը որոշում է կայացրել
«Ինքը Բյուրականում ներկայացել է որպես վարչապետի ընկեր: Ասել է՝ ես վարչապետի ընկերն եմ, եկել եմ ձեր համայնքի ԺՊ: Մենք դեմ ենք իրեն, ուզում ենք, որ մեր համայնքի ղեկավարը լինի մեր համայնքի բնակիչ, ծանոթ լինի մեր խնդիրներին»,–ասաց տղամարդը։

Մեկ ուրիշ բնակիչ էլ ասաց` գյուղը նախկինում ոչ ճանապարհ, ոչ լուսավորություն և ոչ էլ ջուր ուներ։ Նրա խոսքով` համայնքի արդեն իսկ նախկին ղեկավարը լուծել է այս խնդիրները, քանի որ իրենց գյուղի բնակիչ է, ծանոթ է խնդիրներին։ «Հիմա անծանոթ մեկին բերել են ու ասում են` ժամանակավոր պաշտոնակատար է։ Եթե նա գա, ես տունս կծախեմ, կգնամ»,–ասաց տղամարդը։

Ոստիկանությունից մի ներկայացուցիչ հայտնեց` դեկտեմբերի 5-ին ընտրություն է լինելու, որի ժամանակ էլ կորոշվի` ով է լինելու համայնքի ղեկավար։
Բնակիչները, սակայն, նշեցին` սովորաբար ում նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, նա էլ շարունակում է պաշտոնավարել։
Ինչո՞ւ է ՔՊ-ն պահանջում Ախուրյանի ընտրություններում պայքարից հանել «Իկիլիկյան դաշինքին»
Ի դեպ, պաշտոնավարման ժամկետը լրացած համայնքի ղեկավարը` Զարզանդ Բաբայանը, հավաքվածներին ասաց, որ ինքը 2 անգամ ընտրվել է և արդեն չի ուզում ղեկավարել։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала