00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարները փոխվում են, մարդկանց անվտանգության հարցը մնում է անորոշ

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանն ու Արշակ Կարապետյանը
Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանն ու Արշակ Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանն ու Արշակ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի արևելյան սահմանին գտնվող բնակավայրերի անվտանգության խնդիրը մեր անկախության նման մի քանի տասնամյակի պատմություն ունի։
Նախարարները փոխվում են, մարդկանց անվտանգության հարցն է մնում անորոշ
Պարզապես մեջբերեմ 90-ականների առաջին կեսին լրատվամիջոցներում հրապարակված մեկ- երկու տեղեկություն։ 1992 թվական. «Օգոստոսի 23-ի առավոտվանից Կուբաթլիի և Զանգելանի տարածքներից ծանր հրթիռակոծության են ենթարկվել Կապան շրջկենտրոնը և սահմանամերձ Կաղնուտ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ագարակ, Սյունիք, Ճակատեն, Սրաշեն ու Հանդ գյուղերը: Գյուղերի վրա արձակվել է 1000-ից ավելի արկ ու հրթիռ: Հրետակոծության ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել երեք խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ»։ 1993 թվական. «Ստացված տեղեկությունների համաձայն` բավականին սրվել է իրավիճակը Կապանի և Իջևանի շրջաններում։ Օգոստոսի 18-ի առավոտյան ադրբեջանական բանակի 3 ինքնաթիռ, խախտելով Հայաստանի օդային սահմանը, ռումբեր են նետել Կապան քաղաքի վրա։ Ռմբակոծության հետևանքով ամբողջությամբ ավերվել են 5 բնակելի շենքեր։ Նախնական տվյալներով` զոհվել է 12, վիրավորվել՝ 34 մարդ»։
Հետո, երբ ավարտվեց Արցախյան առաջին մեծ պատերազմը և, այսպես կոչված, անվտանգության գոտի ստեղծվեց, իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանին, բնականաբար, խաղաղվեց։ Այդպես շարունակվեց մինչև անցած տարի, երբ դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը լրագրողներին ասաց. «Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերն Ադրբեջանին հանձնելու մասին։ Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը։ Ընդ որում՝ Կապանի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ ընդամենը 1 կիլոմետր»։
Մելիքսեթ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Սյունիքում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասեն. մարզպետ
Այսինքն՝ դեռ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները հրաշալի գիտեին, թե ինչ վիճակում կարող են հայտնվել թե՛ Կապանը, թե՛ շրջակա գյուղերը, եթե Ադրբեջանը չկատարի ստանձնած պարտավորությունները։ Այս տարվա ամռանն այդ բնակավայրեր այցելեց նաև Հայաստանի նախագահը` օմբուդսմանի ուղեկցությամբ։ Արմեն Սարգսյանն էլ փաստեց, որ բնակիչները չափազանց կարևոր ընդհանուր խնդիր ունեն։
Մեջբերեմ. «Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում»։
Եվս մի ահազանգ հնչեց մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին, երբ ադրբեջանցիները պարզապես մի քանի օրով փակեցին Գորիս-Կապան ճանապարհը։ Այսքանից հետո շատ դժվարէհավատալ, որՀայաստանիիշխանություններըչէինկանխատեսում, թեինչպեսկարողենզարգանալիրադարձությունները, մանավանդ, երբ հենց իրենք մշտապես հրապարակավ շեշտում են, թե երբեք չեն ընդունել, այսպես կոչված՝ «միջանցքային տրամաբանությունը»։ Իսկ այդ պայմաններում ակնհայտ է, որ Բաքուն Գորիս-Կապան ավտոմայրուղու ադրբեջանական հռչակված հատվածում ամեն ինչ կանի՝ ստիպելու Երևանին հնարավորինս շուտ բացել Նախիջևանը բուն Ադրբեջանին կապող բոլոր ուղիները։

Ի դեպ, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մոտավորապես այսպիսին է՝ բայց մենք անզոր ենք, Ադրբեջանն ինչ անում է, անում է իրեն պատկանող տարածքում։ Այդ միտքն է պարզորոշ երևում նաև Հայաստանի անվտանգության խորհրդի վերջին հայտարարությունում։ Մեջբերեմ. «Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ-ի տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում»,- կարծես արդարանում է Անվտանգության խորհուրդը։

Մինչդեռ Կապանի համայնքապետը տարակուսում է. «Այս բոլոր տարածքները մինչև 1929 թվականը եղել են հայկական տարածքներ։ 1929 թվականին դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչո՞ւ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի», -հարց է հնչեցնում Կապանի համայնքապետը։
Հարցը, սակայն, շատ ավելի սկզբունքային է՝ ինչո՞ւ մենք ոչ մի կերպ չենք ուզում մինչև վերջ բացահայտել իրողությունը։ Մեկ-երկու օրինակ։ Անվտանգության խորհուրդը հավաստիացնում է. «Հայաստանի որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»։ Գյուղացիները փաստում են. «Այո՛, ճանապարհ ունենք, բայց ախր այդ ճանապարհով անհնար է երթևեկել»։
Վախեցած չենք, եթե պետք լինի, ամեն ինչի էլ պատրաստ ենք. Շաքիի ղեկավար
Անվտանգության խորհուրդը երեկ պնդում էր. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք»: Պաշտպանության նախարարությունը հակադարձում է. «Ադրբեջանական ոչ մի զրահատեխնիկա Հայաստանի սուվերեն տարածք չի մտել»։ Լավ, գոնե առանց անհասկանալի ակնարկների ազնվորեն ասեք՝ ինչո՞ւ փոխվեց պաշտպանության նախարարը։ Ու եթե կոտրվել է հայ զինվորի ոգին, ապա արդյոք հենց միայն նախարա՞րն է մեղավոր։
Լրահոս
0