Պապիկյանը գնացել է ՊՆ–ն «թափ տալու». «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան
Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ըստ թերթի` ՊՆ-ում ներքին գզվռտոց է, պաշտոնյաներից մինչև շարքային միմյանց վրա են գցում որևէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Թերթի` կառավարությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում նախարարության ներսում:
Քաղաքական կարևոր որոշում եմ կայացրել. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին
«Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, և պաշտոնյաներից մինչև շարքային միմյանց վրա են գցում որևէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին ու այսպես շարունակ»,– գրում է թերթը:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Ոչ զինվորական նախարար` չավարտված պատերազմում. փորձագետները գնահատում են Փաշինյանի հրամանը
Արդյունքում, ըստ «Ժողովրդի», նախարարությունը «թափ տալու» գործընթաց է սկսվելու`բարձրաստիճան ազատումներով, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նրա տեղակալների ու այլ գեներալների:
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 15–ին, վարչապետ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала