00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանի իրավիճակի մասին Թաթոյանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը

Արման Թաթոյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Արման Թաթոյանը` Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը: Այս մասին նա հայտնել է Facebook–ի իր էջում։
«Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը»,–գրել է Թաթոյանը:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Վախեցած չենք, եթե պետք լինի, ամեն ինչի էլ պատրաստ ենք. Շաքիի ղեկավար
ՀՀ ՄԻՊ–ը հիշեցրել է, որ ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: «Այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն»,–հիշեցրել է Թաթոյանը։
Նա տեղեկացրել է, որ նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:

«Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful)»,–ասել է նա:

Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունն իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
Լրահոս
0