«ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
«Հայաստան» խմբակցությունը չի հասկանում` ինչպես կարելի է սահմաններին տիրող վտանգավոր իրավիճակի պայմաններում Ազգային ժողովում քննարկել երկրորդական հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքական մեծամասնությունն արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին այսօրվա լիագումար նիստն ու լքեցին նիստերի դահլիճը։ Նրանց խոսքով` անվտանգային խնդիրների փոխարեն երկրորդական հարցեր են քննարկվում նիստին։ Բացի այդ, սահմանին տիրող իրավիճակը քննարկելու հարցով երեկ ընդդիմությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկով էր հանդես եկել, սակայն այն չկայացավ։
Депутаты оппозиционной фракции Айастан на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
«Հայաստան» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հստակ պատասխանել մի քանի կարևոր հարցի
«ՍԴ ներկայացված դիմում ունենք այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը որոշելու համար»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այսօրվա նիստը բոյկոտելը չի նշանակում, որ մի շարք հարցերի քննարկմանը ներկա չեն լինելու։ Մինասյանը հավելեց` իրենց առաջարկով 3 հարց է ներառված այսօրվա նիստի օրակարգում։
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց` Երևան–Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իսկ ԱԺ–ում ի՞նչ է քննարկվում։

«Ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցն ադրբեջանցիների համար առաջնային է մնում Զանգեզուրի միջանցքի գաղափարն առաջ տանելու համար։ Այս իրականության մեջ ՀՀ իշխանությւոնները որևէ հետևություն չեն անում, ռեալ գնահատական չեն տալիս պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ռազմավարական վերանայում չեն իրականացրել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` ռազմավարական վերանայման շրջանակներում, օրինակ, պետք է ԱԱԾ–ի և ՊՆ–ի ուժերը ներառեին Ադրբեջանի հետ սահմանը կահավորելու և ուժեղացնելու գործում։
Օհանյանը հիշեցրեց, որ իրենք երեկ առաջարկել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել` սահմանին ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու, սակայն իշխանությունը մերժեց այն։ Իսկ այսօր ԱԺ նիստին անվտանգային որևէ հարց ներառված չէ։
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ է անցկացրել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала