00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծովահենների թագուհի. ինչի՞ համար են աշխարհի գիտնականները երախտապարտ Ալեքսանդրա Էլբակյանին

© Photo : provided by Alexandra ElbakyanԱլեքսանդրա Էլբակյան
Ալեքսանդրա Էլբակյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվել
Էլբակյանը կոտրել է բազմամիլիոնանոց շահույթ ունեցող համաշխարհային գիտական ամսագրերի բազաները` օգտվելով մրցակցության բացակայությունից։ Իր Sci-Hub ռեսուրսում Էլբակյանը հասանելիություն է ապահովել շուրջ 80 մլն հոդվածի համար և անընդհատ նորերն է ավելացնում։
«Գիտելիքը պինդ ընկույզ է, բայց մենք սովոր չենք նահանջել։ Այն կոտրելուն մեզ կօգնի «Ուզում եմ ամեն ինչ իմանալ» կինոամսագիրը»։ Այս խոսքերը հիշում են մեր ծնողների սերնդի միլիոնավոր մարդիկ, որոնք մանուկ հասակում դիտում էին կինոամսագիրն առանց կտրվելու։ Ալեքսանդրա Էլբակյանն այն չի տեսել, սակայն «կոտրել է» միջազգային գիտական ամսագրերի վճարովի բաժանորդագրությունները։ Նա ծրագիր է կազմել, որն ավտոմատ կերպով օգտատերերի հայցով գիտական հոդվածներ է վերբեռնում` շրջանցելով վճարովի հասանելիությունը։ 10 տարվա ընթացքում իր Sci-Hub պորտալում Էլբակյանը հասանելիություն է տվել մոտ 80 մլն հոդվածների համար։
Գարեգին Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները
Կողքից կարող է թվալ, որ գիտական ամսագրերը վճարովի հասանելիություն են սահմանում միայն այն պատճառով, որպեսզի արդարացնեն հրատարակչական ծախսերն ու ողջամիտ շահույթ ստանան։ Սակայն գիտական ամսագրերի ամենամեծ` Elsevier հրատարակչությունն ավելի քան 40% եկամտաբերությամբ է աշխատում (նման բան չկա նույնիսկ Microsoft–ի և Google–ի պարագայում), ընդ որում, Tidsskriftet նորվեգական պարբերականը նշում է, որ այդ թիվը մշտապես աճում է։
Խոշոր հրատարակիչներին օգնում է այն հեղինակությունն ու բարձր ակադեմիական վարկանիշը, որ վայելում է իրենց գիտական ամսագիրը. պայմանական «իքս ամսագրի» մասին ոչ ոք չգիտի, իսկ Nature–ը կամ Science–ը գիտեն բոլորը, այդ պատճառով բոլոր առաջատար հոդվածները տպագրվում են հենց այդպիսի ամսագրերում։ Այդ առավելությունից օգտվելով, Springer Nature–ը, Elsevier–ն ու մյուս հրատարակչությունները տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստանում։
Այդ պատճառով հազարավոր գիտնականներ և ուսանողներ ամբողջ աշխարհում չեն կարողանում ընթերցել այդ հոդվածները միայն այն պատճառով, որ դրանք բավական թանկ են։ Ավելի ճիշտ` չէին կարողանում նախկինում. արդեն տասը տարի է` կարող են։
Ռուսական գիտական ամսագրերը Էլբակյանը չի կոտրում ոչ թե գաղափարախոսական, այլ այն պատճառով, որ դրանց մի մասը բաց հասանելիություն ունի և նույնիսկ այնտեղ, որտեղ վճարովի բաժանորդագրություն կա, մի քանի անգամ ավելի մատչելի է (սովորաբար 100-150 ռուբլի մեկ հոդվածի համար)։

Ծովահենների թագուհի

«Այս նախագիծը լիովին համապատասխանում է մասնագիտությանս», – ժպտում է Էլբակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։ 2009 թվականին նա ավարտել է Ղազախստանի (Սատպաևի անվան) խոշորագույն տեխնիկական բուհը` «Թվային տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ։

«Այո, պատկերացրեք` ամեն ինչ միայնակ եմ արել։ Ինքս եմ կայքի համար պաշտպանություն ստեղծել։ Ի դեպ, դա այդքան էլ դժվար չէ, որքան շատերը կարծում են։ Կամ գուցե ինձ է թվում, որ դժվար չէ», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ալեքսանդրան։

Այժմ նա շարունակում է սովորել հումանիտար բաժնում. 2019 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լեզվաբանության մագիստրատուրան (որտեղ ուսումնասիրել է գերմաներեն և հին լեզուներ), իսկ հիմա ընդունվել է փիլիսոփայության բաժնի ասպիրանտուրան։
«Ուզում եմ նաև հայերեն սովորել. պապիկս գիտեր այն։ Հայաստանում մեկ անգամ եմ եղել, մի քանի տարի առաջ, բայց, ցավոք, լեզուն չգիտեմ», – ասում է նա։
Ազգանունը ստացել է մորական պապից` Սերգեյ Էլբակյանից։ Պապի հայրը` Արամ Էլբակյանը, ընտանիքի հետ միասին փախել են Կարսից սկզբում Երևան, այնտեղից` Բաքու (որտեղ ծնվել է նրա որդին), այնուհետև` Սուխում։ Սերգեյ Էլբակյանը երեք դուստր է ունեցել և անհանգստանում էր (ինչպես նման դեպքերում հայերից շատերը), որ իր տոհմը չի շարունակվի։ Այդ պատճառով թոռնուհին վերցրել է պապի ազգանունը։
«Ազգանունն ինձ դուր է գալիս. մտադիր չեմ փոխել», – ասում է նա։
Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Իր կայքում, ինչպես նաև Twitter-ի (ժամանակավորապես փակվել է) բազմահազարանոց խմբերում և «Վկոնտակտե» սոցցանցում Էլբակյանը առաջ մղում այն գաղափարը, որ կոմունիկացիան և կոմունիզմը նույնարմատ բառեր են (լատինական communis բառից), իսկ կոմունիկացիան մարդկանց համընդհանուր պահանջմունքն է։ Հավելենք, որ Twitter–ը փակել է Sci-Hub էջը առանց վերականգնելու հնարավորության։

«Փողը, բարեկամներ, դեռ ոչ ոք չի չեղարկել»

2015 թվականին Elsevier–ը Նյու Յորքի դատարան հայց ներկայացրեց Sci-Hub–ի դեմ (բացառիկ տեղեկությունն ապօրինի տարածելու համար), դատարանի վճռով Sci-Hub–ից հետ վերցրին ամերիկյան դոմենը։ Այնուհետև նույնը կատարվեց մի քանի այլ երկրներում, բայց կայքը հաջողությամբ մի դոմենից մյուսն է տեղափոխվում։ Հետաքրքրաշարժ պահ. Չինաստանը, որտեղ ինտերնետը «իբր» սահմանափակ է, ոչ միայն չի արգելում Sci-Hub–ի գործունեությունը, այլև իր մոտ է տեղադրել դրա հայելային սերվերները։
2018 թվականին նույն հայցերի հիման վրա որոշում կայացրեց նաև Մոսկվայի քաղաքային դատարանը։ Այժմ Sci-Hub մի քանի հասցե արգելափակում է Ռոսկոմնադզորը։
«Հայցի համաձայն` դեռ 2016 թվականին 15 մլն դոլարի տուգանք նշանակվեց (բնականաբար ես այն չեմ վճարել)։ Ինչից հետո Elsevier–ը դատական հայցեր էր ներկայացնում նաև մյուս երկրներում, այսօր կայքի հասանելիությունն արգելափակվում է Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Այդուհանդերձ, կայքին հնարավոր է հասանելիություն ստանալ կա՛մ այլընտրանքային հասցեներով, կա՛մ արգելափակումը շրջանցող միջոցների օգնությամբ», – նշեց Էլբակյանը։
2020 թվականի դեկտեմբերի վերջին նոր հայց է ներկայացվել Հնդկաստանում։ Երբ Sci-Hub–ի բաժանորդները (նրանք մոտ 185 հազար են) Twitter–ում իմացան, որ կայքը Հնդկաստանում կարող են փակել, ի աջակցություն Էլբակյանի մեծ մեդիա արշավ սկսվեց, իսկ Հնդկաստանի մի շարք իրավաբաններ օգնեցին Էլբակյանին պաշտպանության հարցում (նրանց Էլբակյանը փոխանցում է նվիրատվություններից ստացվող գումարները)։ Դրանից հետո Twitter–ը փակեց Sci-Hub էջը։ Նկատենք, որ առաջին հայցադիմումում թվարկված էին այն հոդվածները, որոնց Sci-Hub–ը անօրինական հասանելիություն է տրամադրում։ Դրանց թվում նաև բժշկական թեմաներով երեք հոդվածներ կային։ Մեկը` շաքարային դիաբետի վերաբերյալ, մյուսը` սրտանոթային հիվանդությունների։ Պարբերականները ճիշտ չէին համարում, որ ամբողջ աշխարհի բժիշկները կարող են ազատ հասանելիություն ունենալ այդ հոդվածներին։

«Ճշմարիտ ուղի»

Արևմտյան որոշ համալսարաններ, փորձելով ուսանողներին հեռու պահել «մոլորությունից», ուսանողների շարքում Sci-Hub–ի վնասակարության մասին գրառումներ են տարածում։ Այնուամենայնիվ, Ալեքսանդրան մշտապես երախտիքի խոսքերով բազմաթիվ նամակներ է ստանում ամբողջ աշխարհի ուսանողներից և գիտնականներից (այդ թվում Հարվարդից և այլ առաջատար համալսարաններից)։ Իսկ կենսաբանության նոբելյան մրցանակակիր Ռենդի Շեքմանը իր հարցազրույցներից մեկում նրան հերոս է անվանել։ Ինքը` Շեքմանը, վաղուց հրաժարվել է տպագրվել վճարովի ամսագրերում, որոշ ժամանակ եղել է նաև գիտական բաց ամսագրերից մեկի գլխավոր խմբագիրը։
«Այսինքն, այդ թրենդն ինձնից առաջ է սկսվել` 2000-ականներին։ Դեռ 2003 թվականին ընդունվեց գիտական և հումանիտար գիտելիքներին բաց հասանելիության մասին բեռլինյան հռչակագիրը (աշխարհի առաջատար գիտական միություններից մեկի` Մաքս Պլանկի միության, նախաձեռնությամբ)։ Աշխարհում գնալով շատանում են բաց հասանելիությամբ ամսագրերը, իսկ վերջին տարիներին Եվրոպայում և ԱՄՆ–ում սկսել են ընդունել օրենքներ, որոնց համաձայն` պետական միջոցներով անցկացվող բոլոր ուսումնասիրությունների արդյունքները պետք է հանրամատչելի լինեն», – նշում է Էլբակյանը։
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում
Եվրոպայում այդ նախագիծը հայտնի է Plan S անվանումով, այն իրականացնում է եվրոպական գիտական հաստատությունները միավորող Science Europe կազմակերպությունը։ Գործընթացը թեև դանդաղ, բայց առաջ է գնում։ Իսկ մի շարք հետազոտություններում բաց հասանելիությամբ գիտական հոդվածներն արդեն ավելի հաճախ են մեջբերվում, քան փակերը (մանրամասն` այստեղ, ինչպես նաև բուհերի համաշխարհային վարկանիշները կազմող Times Higher Education–ի հոդվածում:
Միևնույն ժամանակ, Էլբակյանի շնորհիվ ավելի շատ են սկսել մեջբերել նաև խոշոր ամսագրերը, քանի որ գիտական աշխատանքներում առավել հաճախ են սկսել դրանք մեջբերել։ Միայն թե արդեն ոչ թե վճարովի բաժանորդագրությունից, այլ Sci-Hub–ից։ Հոդվածների ցանկն այստեղ մշտապես թարմացվում է նոր հրատարակությունների հաշվին, իսկ Էլբակյանի փոստին չեն հոգնում հարյուրավոր շնորհակալական նամակներ գրել գիտական աշխարհի տարբեր ծայրերից։
Լրահոս
0