Ամանորն այս տարի 3 օր կտևի. ԱԺ–ն հաստատեց տոները կրճատելու առաջարկը

© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար
Հանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվեք
Հայ առաքելական եկեղեցին առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Եկեղեցու առաջարկը չի ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ամանորյա տոներն այսուհետ կտևեն 3 օր։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունեց «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
Այն ընդունվեց միաձայն` 57 կողմ ձայներով։
Օրենքի նոր լրացումը կսկսի գործել արդեն առաջիկա Ամանորին։ ՀՀ աշխատող քաղաքացիները կունենան 3 հանգստյան օր` դեկտեմբերի 31—ից հունվարի 2-ը` ներառյալ։
Նշենք, որ խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Ընդդիմադիր 2 խմբակցությունները երեկվանից բոյկոտել էին ԱԺ աշխատանքներն ու հեռացել դահլիճից։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով ի սկզբանե նախատեսվում էր Ամանորի հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Նոյեմբերի 10-ին, սակայն, նախագծի առաջին ու երկրորդ ընթերցումների միջև տեղի ունեցած քննարկմանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում հայտնել էր, որ կառավարությունը, հաշվի առնելով հանրային կարծիքը, 1 օրով ավելացրել է Ամանորի արձակուրդը` դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին ավելացնելով նաև հունվարի 2-ը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Եկեղեցու այս առաջարկը կառավարությունը չէր ընդունել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала