Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը հեռանում է զբաղեցրած պաշտոնից

© Photo : Unsplash / Christin Hume / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2012 թվականից արդարադատության նախարարությունում աշխատած Լուսինե Մարտիրոսյանն անցնում է այլ աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է այդ պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։
«Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով»,– գրում է նա` շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, նախարարներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար։
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Կողքից ամեն ինչ շատ հեշտ էր թվում. Անդրեասյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Նշենք, որ Լուսինե Մարիտիրոսյանը ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատանքի է անցել դեռևս նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք։ Այնուհետև աշխատել է նաև Հովհաննես Մանուկյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանի Ռուստամ Բադասյանի ու Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ։
Լրահոս
0