ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած միջադեպերով

© Sputnik / Доминик Бутен / Անցնել ֆոտոբանկՄարիա Պեյչինովիչ–Բուրիչ
Մարիա Պեյչինովիչ–Բուրիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվեք
Պեյչինովիչ–Բուրիչը հիշեցրել է ավելի քան 20 տարի առաջ ԵԽ–ին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդումներով։ Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Մտահոգված եմ մարդկային կորուստներ ունեցած Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերի մասին ստացվող հաղորդումներով, – ընդգծել է նա, – հրադադարի լուրը լավ լուր է, և ես հորդորում եմ կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»։

Պեյչինովիչ–Բուրիչը հիշեցրել է, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ–ին անդամակցելու ժամանակ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»։
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
«Եվրոպայի խորհուրդը կրկին հայտնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իր լիարժեք աջակցությունը` տարաձայնությունների կարգավորման խաղաղ ճանապարհ գտնելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու` նրանց մշտական ջանքերում։ Մենք պատրաստ ենք աջակցել այս երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը` վստահությունն ամրապնդելու ու հաշտությանն աջակցելու նպատակով»,-ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Կդիմի՞ Հայաստանը ՌԴ-ին ու ՄԱԿ-ին. ԱԳՆ-ն պարզաբանում է
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала