Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունները

© AFP 2020 / TURKISH PRESIDENTIAL PRESS SERVICEՌեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենսկին
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվեք
Թուրքիայի և Ուկաինայի նախագահները հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունների զարգացումը։ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։
Հունաստանի ԶՈւ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Էրդողանի հայտարարությունից հետո Հունաստանում զորքերը բերվել են մարտական պատրաստվածության
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, քննարկվել են թուրք–ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցեր և տարածաշրջանային խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինան և Թուրքիան նոր հարվածային անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։
«Օրենքը կարելի է շրջանցել»․ ԱՄՆ ՌԾՈւ-ն Սև ծովում ամրապնդվելու տարբերակ է գտել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала