Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

© Sputnik / Александр Астафьев / Անցնել ֆոտոբանկԵԱՏՄ անդամների կառավարությունների ղեկավարներ
ԵԱՏՄ անդամների կառավարությունների ղեկավարներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
ԵԱՏՄ անդամների կառավարությունների ղեկավարներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Հայաստան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանը
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերին հայտնել էր` Իրանի ու ԵԱՏՄ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն Հայաստանում` նոր պայմանագրի քննարկման համար։
Այսինքն` Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև 2018թ-ին Երևանում կնքված ժամանակավոր պայմանագրի ժամկետը 2022 թ-ին ավարտվում է, իսկ նոր պայմանագիրը դարձյալ նախատեսվում է քննարկել Երևանում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала