00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնաճը հասել է 9.1 տոկոսի. ԿԲ–ի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի կենտրոնական բանկի շենքը
Հայաստանի կենտրոնական բանկի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ–ում ներկայացրել է գնաճի պատճառներն ու առաջիկա տարվա համար կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. 2021թ–ին Հայաստանում գրանցված գնաճի բարձր մակարդակը պայմանավորված է համաշխարհային տնտեսության իրողություններով։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Տո դուք էլ, ձեր տնտեսական քաղաքականությունն էլ, էդ էիք ուզո՞ւմ». Խաչատրյանը խոսեց գնաճից
«Այս տարի սպեցիֆիկ տարի էր` իր բոլոր դրսևորումներով` պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների, ինչպես նաև` առաջարկի նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճով։
Առաջարկն ամբողջ աշխարհում, ըստ էության, հետ է ընկնում` կորոնավիրուսով պայմանավորված։ Օրինակ` վերջերս Ռուսաստանի հսկաներից մեկը` «Լադան» դադարեցրեց ավտոմեքենաների արտադրությունը, որովհետև չիպեր չկան աշխարհում։ Այսինքն` չիպ արտադրող գրծարաններն ասում են, որ դրանք շուկայում կհայտնվեն 3 տարի անց»,– ասաց Գալստյանը։
Միաժամանակ աշխարհի շատ երկրներում հանրությանը լրացուցիչ ֆինանսական աջակցություններ են տրվել, առաջացել է փողի ավելցուկ, որը խթանել է պահանջարկը։ Բարձր պահանջարկն ու առաջարկի սակավությունն էլ նպաստել է գների անհամաչափ բարձրացմանը։
Սուպերմարկեպ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված
Գնաճի երկրորդ պատճառը, ըստ նրա, ամբողջ աշխարհում պարենի բարձր գներն են։ Թանկացման պատճառն էլ բեռնափոխադրումների գների բարձրացումն է ու շատ երկրներում այս տարի ստացված ցածր բերքը։
Հայաստանյան շուկայում 2021թ–փողի ավելացումը ԿԲ նախագահը մեկնաբանում է 2020թ–ի կորոնավիրուսային տարում խնայված փողը ծախսելու հանգամանքով։
«Դա հավելյալ պահանջարկ ստեղծեց, որի արդյունքում մեր գնաճն այս պահի դրությամբ 9.1 տոկոս է»,– հայտնեց Գալստյանը` հիշեցնելով, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Գնաճային ճնշումներն աննախադեպ են. տնտեսագետը խոսեց ներքին և արտաքին պատճառների մասին
«Մենք ակնկալում ենք, որ տարեվերջին կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը, բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերն արդեն գործադրված են, որ, եթե նոր ռիսկեր ի հայտ չգան, մենք մյուս տարի կվերադառնանք մեր թիրախին»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս պահին ՀՀ–ում անփոփոխ է՝ 7.25% է։ Այն վերջին անգամ բարձրացվել էր սեպտեմբերին` 7 տոկոսից դառնալով 7.25%: Այդ պահին, ԿԲ գնահատմամբ, 12–ամսյա գնաճը` 2020–ի համեմատ կազմում էր 8.9%։
Լրահոս
0