00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն միջազգային գործընկերներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի քայլերը. Նազարյան

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Նազարյան
Կարեն Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Կարեն Նազարյան
Բաժանորդագրվել
Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը տեղական լրատվամիջոցներում մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կոչ է անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես հայտնում է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը, տեղական լրատվամիջոցներում նման հայտարարությամբ է հանդես եկել Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

«Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։ Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների»,–ասել է Նազարյանը։

Նրա խոսքով` սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։
Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
Նազարյանն իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ կարևորվում է միջազգային գործընկերների, այդ թվում` Սուրբ աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելը։
Արմեն Սարգսյանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին հայտնել է Սինգապուրի վարչապետին - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Արմեն Սարգսյանը Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին հայտնել է Սինգապուրի վարչապետին
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։ Նոյեմբերի 16–ին` ժամը 18։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Լրահոս
0