Լոռու մարզում մեքենաները ճակատ ճակատի են բախվել. 1 մարդ մահացել է, 4-ը` տուժել

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
Ավտովթարի հետևանքով տուժածներին տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 18։35-ի սահմանում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի են բախվել «Օփել» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Զորամասին հարող տարածքում հնչած պայթյունի դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ
Տուժածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, մինչ բժիշկների հերթապահ խումբը հասել է դեպքի վայր, վթարից տուժած անձանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Մյուս 4–ին տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։
Ավտոմեքենան կողաշրջվել է ու հայտնվել ճահճուտում. ավտովթար Գեղարքունիքում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала