00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեքենաների առևտրի աշխուժացումը պայմանավորված է սահմանափակումների վերացմամբ. Քեյան

Քեյան. Մեքենաների առևտրի աշխուժացումը պայմանավորված է համավարակի սահմանափակումների վերացմամբ
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանում նախորդ տարվա համեմատ զգալիորեն ակտիվացել է ավտոմեքենաների առևտուրը։
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեքենաների հետ կապված գործարքներ չէին կատարվում, սահմանափակումների պատճառով ներկրվող մեքենաների մուտքը մեր երկիր զգալիորեն կրճատվել էր, իսկ հիմա հարևան երկրից ու հատկապես Ղազախստանից պոտենցիալ գնորդները կրկին գալիս են Հայաստան, ինչի շնորհիվ ակտիվացել է մեքենաների առևտուրը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Այդ մարդկանց օգնելու կարիք կա. Խաչատրյանը` մեքենաների առքուվաճառքից տուժած անձանց մասին
«Տարիներ առաջ Հայաստան ներկրված մեքենաները նույնպես շուկայում են։ Կան մարդիկ, ովքեր 10-20 մեքենա էին ներկրել պատերազմից ու համավարակից առաջ, բայց շուտ չէին կարողանում վաճառել։ Հիմա նորից ակտիվացել են, առավել ևս, որ արտասահմանից պահանջարկ կա։ Նախկինում գները մի փոքր նվազել էին, ներքին շուկան աչքի էր ընկնում էժանությամբ, բաց հիմա վաճառքի գները կայունացել են և հասել այն մակարդակին, որով ի սկզբանե նախատեսվում էր վաճառքը»,–ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Քեյանի խոսքով` օրենսդրական սահմանափակումները հիմնականում ազդել են այն մեքենաների վրա, որոնց տարիքն անհամեմատ բարձր է։
Երթևեկություն - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Ինչու է Երևանի երթևեկը պարբերաբար կաթվածահար լինում. 5 պատճառ և ավելի շատ լուծումներ
Ըստ նրա` վերջին շրջանում Հայաստան ներկրվում էին մեծ քանակի ճապոնական մեքենաներ, որոնց մի մասը վնասված էր, իսկ ամենաթարմ մեքենաներից շատերն ունեին աջ ղեկ, և հիմա ներկրողներն ուշադրություն են դարձնում այդ հանգամանքների վրա, առավել ևս, որ մաքսատուրքի փոփոխությունն էլ մեծ չէ և կազմում է հինգ տոկոս։
Նշենք, որ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առևտուրն ակտիվացել է:
Լրահոս
0