Զորամասին հարող տարածքում հնչած պայթյունի դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական խումբը պայթյունի վայրում
Քննչական խումբը պայթյունի վայրում - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Քննչական խումբը պայթյունի վայրում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյունից հետո կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են պայթյունից տուժած երիտասարդի հագուստները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում հնչած պայթյունը, որի հետևանքով 18-ամյա մի երիտասարդ էր տուժել, տեղի է ունեցել Գյումրի քաղաքում գտնվող N զորամասին հարող տարածքում։ Տեղեկությունը հաղորդում է քննչական կոմիտեն` մանրամասներ փոխանցելով երեկ կատարված դեպքից։
Հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 2003 թվականին ծնված Տ. Ու.-ն՝ կրծքավանդակի ծանր վնասվածքով, տեղափոխվել է «Գյումրու» ԲԿ։
«Գյումրի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման համաձայն՝ Գյումրի քաղաքում գտնվող զորամասի պարսպի հարակից հատվածից «կրծքավանդակի ծակված, արյունահոսող շնչող վերք, տրավմատիկ հեմոռագիկ շոկ» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վերոնշյալ երիտասարդի հագուստները, նշանակվել են փորձաքննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական խումբը պայթյունի վայրում
Քննչական խումբը պայթյունի վայրում
 - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Քննչական խումբը պայթյունի վայրում
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0