44-օրյա պատերազմից հետո Հայաստանից Արցախ է վերադարձել 47 930 արցախցի

© Sputnik / Aram Nersesyan44-օրյա պատերազմից հետո Հայաստանից Արցախ է վերադարձել 47 930 արցախցի
44-օրյա պատերազմից հետո Հայաստանից Արցախ է վերադարձել 47 930 արցախցի - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվեք
Արցախի քաղաքացիների անվճար ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշումը վերջնաժամկետ չունի։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. 2020թ–ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիները շարունակում են վերադառնալ Արցախ։
Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2021թ–ի սեպտեմբերի 30–ը Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախի Հանրապետություն է տեղափոխվել 47 930 քաղաքացի։ Արցախի քաղաքացիների անվճար ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է։
Իշխանությունները չեն ուզում, թե չեն պատկերացնում Արցախից տեղահանվածների խնդիրների ծավալը և խորությունը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
ՌԱԴԻՈ
Պետությունը դեռևս չի պատրաստվում մատը մատին խփել. Ալավերդյանը` տեղահանվածների խնդրի մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշումը վերջնաժամկետ չունի։ ՀՀ կառավարությունը պարբերաբար պետական բյուջեից փոխհատուցում է պետական, համայնքային կառույցներին ու անհատ փոխադրողներին` ուղևորափոխադրումների համար կատարած ծախսերի դիմաց։
Նման մեկ որշում էլ ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Դրանով Երևանի քաղաքապետարանին է փոխանցվել 8 120 000 դրամ` 01.10.2021-28.10.2021թթ․ ժամանակահատվածում կազմակերպված ուղևորափոխադրումների դիմաց, որոնց արդյունքում Հայաստանից Արցախ է տեղափոխվել 1302 քաղաքացի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала