https://arm.sputniknews.ru/20211118/afghanstanic-tarhanum-en-voch-miajn-rd-i-ajlev-hapk-i-ajl-erkrneri-qaghaqacinerin-peskvov-35484925.html
Աֆղանստանից տարհանում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ՀԱՊԿ-ի այլ երկրների քաղաքացիներին. Պեսկով
Աֆղանստանից տարհանում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ՀԱՊԿ-ի այլ երկրների քաղաքացիներին. Պեսկով
Sputnik Արմենիա
Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T14:34+0400
2021-11-18T14:34+0400
2021-11-18T14:35+0400
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
աֆղանստան
դմիտրի պեսկով
էվակուացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363087_0:181:2999:1867_1920x0_80_0_0_1928a27214835f5a6329af20c7ea261f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանը Աֆղանստանից տարհանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսաստանցիների Աֆղանստանից տարհանելու որոշումը։«Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ցանկացել են լքել Աֆղանստանի տարածքը՝ հաշվի առնելով, որ այնտեղ շատ անհանգիստ է իրավիճակը», – հավելել է Պեսկովը:Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ:Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. ԼավրովՕգոստոսի սկզբին թալիբները սկսեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրն արդեն նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդան:«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
https://arm.sputniknews.ru/20211112/menq-chgiteinq-vor-stipvats-enq-linelu-kendani-mardkanc-vra-krakel-afghanstani-veteran-35299093.html
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363087_133:0:2864:2048_1920x0_80_0_0_90f4d8b122a235ff67276a5e6dc89972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), աֆղանստան, դմիտրի պեսկով, էվակուացիա
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), աֆղանստան, դմիտրի պեսկով, էվակուացիա
Աֆղանստանից տարհանում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ՀԱՊԿ-ի այլ երկրների քաղաքացիներին. Պեսկով
14:34 18.11.2021 (Թարմացված է: 14:35 18.11.2021) Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանը Աֆղանստանից տարհանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսաստանցիների Աֆղանստանից տարհանելու որոշումը։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ցանկացել են լքել Աֆղանստանի տարածքը՝ հաշվի առնելով, որ այնտեղ շատ անհանգիստ է իրավիճակը», – հավելել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Օգոստոսի սկզբին թալիբները սկսեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրն արդեն նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդան:
«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: