ԱՄՆ–ում թունավորել են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին. ԶԼՄ

© AP Photo/ Selahattin Sevi, FileՖեթուլլահ Գյուլեն
Ֆեթուլլահ Գյուլեն - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ֆեթուլլահ Գյուլեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն Անկարայի կողմից մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ, թունավորել են։ Այս մասին հայտնում է թուրքական Oda TV լրատվական կայքը։
Աղբյուրը նշում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը: Գյուլենի շրջապատից մեկ մարդ մահացել է, իսկ առանձնատան աշխատակիցներին հրամայել են խուսափել մամուլի հետ շփումից, նշում է Oda TV-ն ՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:
Протесты в Турции - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Անկարայի դատախազությունը Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող ավելի քան 40 մարդու է ձերբակալել
Ամերիկյան տեղական լրատվամիջոցները չեն լուսաբանում այդ մասին տեղեկատվությունը։
Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը` FETO-ին(Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала