Առինջում 62–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել 3 տարեկան տղա երեխայի

© Sputnik / Алексей Куденко / Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխային սկզբում տարել են «Աբովյան» ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևանի «Արաբկիր» ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում վրաերթի են ենթարկել 3–ամյա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Շտապօգնություն - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 83–ամյա կինն անցել է չթույլատրելի հատվածով
Լրահոս
0