00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դա պետք է արվեր փակ եղանակով. իրավապաշտպանը` գերիների գործը քննելու և մեղադրանքների մասին

Սահակյան. Գերիներին մեղադրելը հանրային ընկալումներում կառաջացնի բացասական վերաբերմունք
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գերիների վերադարձի գործընթացին և վերջին մարտական գործողություններից հետո գերեվարված անձանց խնդրին։
Գերիների վերադարձի գործում միջազգային ներգրավվածության աստիճանն ակնհայտորեն մեծացել է, ինչը երևում է ընդունվող փաստաթղթերում, որոնցում հատկապես մատնանշվում է ռազմագերիների հետ կապված խնդիրը։ Այսպես է կարծում ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ իրավապաշտպան կառույցները սկսել են ակտիվորեն լուսաբանել հարցը, և ակներև է ընկալումը, որ Ադրբեջանը միակողմանիորեն անբարեխիղճ է գործում ու խնդիրը քաղաքականացնելով` փորձում է զիջումներ կորզել հայկական կողմից։
«Միջազգային հանրությունը քաղաքականապես ավելի է աջակցում Հայաստանին։ Թեև իրավական գործընթացների առումով այս պահին տեղաշարժեր չկան, բայց ՄԱԿ–ի արդարադատության դատարանի որոշումը սպասվում է, և առաջիկա երկու–երեք շաբաթների ընթացքում մենք կունենանք դիրքորոշում։ Վստահ եմ, որ նոր զարգացումները ևս նշանակություն կունենան դատական մոտեցումների առումով։ Դատարանն օգտագործելու է այն փաստերն ու ապացույցները, որոնք ներկայացվել են դատավարության ընթացքում։ Փորձ է արվելու նաև հասկանալ հայ–ադրբեջանական հարաբերությունների հեռանկարն ու վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները»,– նշեց իրավապաշտպանը։
Գոռ Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Դատախազությունը կոչ է անում դադարեցնել գերիների հարցով անիմաստ քննարկումները
Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների արդյունքում գերեվարված զինծառայողների խնդրին` Սահակյանն ընդգծեց, դա մեծ խնդրի քննարկման թեմա է լինելու։ Եթե գերեվարման նախորդ դեպքերով Ադրբեջանը փորձ էր անում ներկայացնել, որ զինծառայողներն իբր ապօրինաբար սահման են հատել, դիվերսիա են իրականացրել, որ Լեռնային Ղարաբաղն իբր ադրբեջանական տարածք է, ապա վերջին միջադեպով նմանատիպ անհիմն փաստարկների հեռանկարն է ի չիք դառնում։ Ուստի գերեվարված բոլոր անձինք բնականաբար օգտվում են գերիներին տրված երաշխիքներից և մարդասիրական իրավունքը լիարժեքորեն կիրառվում է նրանց նկատմամբ։

«Վերջին մարտական գործողությունների արդյունքում գերեվարված անձինք նույնպես լիարժեքորեն գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո»,– ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով այն հարցին, որ սլաքներն ուղղվում են հենց գերեվարված անձանց դեմ, նրանց մեղադրում են գերեվարվելու համար` Սահակյանն ընդգծեց, որ տվյալ մոտեցումը միանշանակ հանրային ընկալումներում առաջացնելու է բացասական վերաբերմունք։ Ըստ նրա` գերիների խնդիրը շատ զգայուն է հասարակության ներսում, կան տուժածներ ոչ միայն ի դեմս գերեվարվածների, այլև նրանց հարազատների, առավել ևս, որ Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ չի կարողացել պաշտպանել նրանց իրավունքները։
Իրավապաշտպանի դիտարկմամբ` գերեվարության վերջին դեպքերը պետք է հանգամանորեն քննվեն և պարզվի, թե արդյո՞ք եղել են կամովին հանձնվելու դեպքեր, թե՞ զինծառաողներն այդ վիճակում են հայտնվել հանգամանքների ուժով։ Սակայն դա պետք է արվեր փակ եղանակով և այդ մասին չպետք է հնչեին հրապարակային հայտարարություններ և նախընտրելի է, որ միայն քննությունից հետո ամենաբարձր քաղաքական մակարդակով տրվեն գնահատականներ։
Իրավական հիմք չի կարող լինել. Վարդևանյանը` գերիների վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
Նշենք, որ նոյեմբերի 17-ին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։
Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ–ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Նա հարց հղեց` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել։
Լրահոս
0