00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ավագանին ընտրեց փոխքաղաքապետներին. մեկը Սուրեն Պապիկյանի ազգականն է

© Sputnik / Lilit HarutyunyanԳյումրի քաղաքապետ
Գյումրի քաղաքապետ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Գյումրի քաղաքապետ
Բաժանորդագրվել
Նորընտիր տեղակալներից մեկը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որ արդարացնեն գյումրեցիների սպասելիքները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու արտահերթ նիստում «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ–ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։
Ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին և 39-ամյա Դավիթ Առուշանյանին։ Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամները։
Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» և «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների 5 անդամները, ձեռնպահ` Հայաստանի հանրապետական կուսակցության 2 անդամները։
Мэрия Еревана сообщила об эксплуатации новых микроавтобусах с 1 июня - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս, այդ թվում՝ հաշմանդամների համար
Արթուր Պապիկյանն աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայում։ Նա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։ Դավիթ Առուշանյանը աշխատանքային գործունեությունը սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն, 2006 թվականից՝ արդեն ղեկավար։
«Մենք կառուցողական աշխատանք ենք ակնկալում, ավելի շատ քաղաքաշինական խնդրով եմ զբաղվելու։ Մեր քաղաքն էնքան խնդիրներ ունի, մեր գյումրեցու ասածի նման` էնքան դարդ ու ցավ անելիքներ ունենք, որ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չենք էլ ունենալու։ Փորձելու ենք քաղաքը ժամ առ ժամ, օրեցօր, մեր ամենօրյա ուշադրությամբ, համատեղ, բոլոր կարող ուժերի ներգրավմամբ ծաղկեցնել, գեղեցկացնել, անել այն, ինչ դրված է քաղաքապետի, փոխքաղաքապետի պարտականությունների մեջ, ավելին ենք անելու, որ արդարացնենք մեր գյումրեցիների, մեր սիրելիների սպասելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 քվե (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 քվե (29,56 %), «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 քվե (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 քվե (5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 քվե (5,06%):
Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։
Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության առաջնորդ Վարդգես Սամսոնյանը նոյեմբերի 4-ին պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը:
Լրահոս
0