Հստակ և հասցեական արձագանք է պետք. Միրզոյանը խոսել է Կիպրոսի արտգործնախարարի հետ

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվեք
Պաշտոնակից գործընկերները քննարկել են նաև ռազմագերիների վերադարձի, ինչպես նաև Արցախ միջազգային կառույցների մուտքի հրատապությունը։
Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը կիպրացի գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

«Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Կդիմի՞ Հայաստանը ՌԴ-ին ու ՄԱԿ-ին. ԱԳՆ-ն պարզաբանում է
Շեշտվել է, որ հրատապ լուծման կարիք ունի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը։ Կարևորվել է միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:
Պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունների դեմ. ԱԳՆ–ն դիմել է ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала