00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրանքաշրջանառության ծավալը չնչին է. հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները

Բաժանորդագրվել
Ղրղզստանի վարչապետն առաջարկել է քննարկել փոխգործակցությունն ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի երկու երկրները կարողանան։ միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի շարունակել զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները, ակտիվացնել առևտրատնտեսական կապերը։

«Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են»,- նշել է Փաշինյանն ու հավելել, որ բարձր է գնահատում երկկողմ այս հարաբերությունները։

Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը նշել է, որ վերջին երկու տարիներին՝ համավարակի պայմաններում, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր։
«Բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է»,- նկատել է Ղրղզստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցության քննարկումից բացի ցանկանում է քննարկել նշված կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ «ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նոյեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Լրահոս
0