Խոստանում են վարկ տրամադրել, փոխարենը՝ գումար հափշտակում․ոստիկանությունը զգուշացնում է

© Sputnik / Asatur YesayantsՍոցցանց
Սոցցանց - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Սոցցանց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Գումարը փոխանցելուց հետո նամակները կամ անպատասխան են մնում, կամ էլ վարկային կազմակերպությունների կեղծ էջերը ջնջվում են։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․Սոցցանցերում ստեղծվում են վարկային կազմակերպությունների կեղծ էջեր՝ առաջարկելով գայթակղիչ պայմաններով վարկեր։ Ցածր տոկոսադրույքներով իրենց թակարդն են գցում մարդկանց, հափշտակում գումարներ ու անհետանում։ Ոստիկանությունը նախազգուշացնում է՝ լինել զգոն ու խաբեության զոհ չդառնալ։
Նման հայտարարություններում սովորաբար կեղծ վարկատուները նշում են, որ վարկ են տրամադրում նաև, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց։ Ի՞նչ է լինում դրանից հետո։ Ոստիկանությունը ներկայացրել է ամենատարածված մեխանիզմներից մեկը։
Стройка - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Երևանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը կվերացվի
«Այդ հայտարարությունները տեսնողներից ոմանք սոցցանցով կապվում են այդ էջերի օգտատերերի հետ։ Նրանք էլ վարկ ստանալու նպատակով իրենց դիմած անձանցից անձնագրի լուսանկարները ստանալուց հետո հայտնում են, որ վարկն իբր հաստատվել է, սակայն կտրամադրվի, եթե նախապես որոշակի գումար վճարեն, ասենք՝ 18, 20 կամ 30 հազար դրամ։ Հաստատված վարկի մասին սուտ տեղեկությունից խաբված քաղաքացիները համաձայնում են վճարել»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում
Գումարը փոխանցում են տրամադրված բանկային կամ էլեկտրոնային հաշվեհամարին՝ վարկը ստանալու ակնկալիքով, բայց հայտնվում կոտրած տաշտակի առջև։ Ոչ միայն վարկ չեն ստանում, այլև իրենց փոխանցած գումարն էլ են կորցնում։ Նամակները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ այդ էջերը ջնջվում են։
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ եթե արդեն տուժել եք, դիմեք ոստիկանություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала