Մետրոյի կայարաններից մեկում գտնվող 18-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է թմրանյութ և դանակ

© Sputnik / Nana MartirosyanՄետրո
Մետրո - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Մետրո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Բերման ենթարկված երիտասարդի մոտ հայտնաբերվել է նաև կաթուցիչ և կռփազենք։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոյի կայարաններից մեկում գտնվող 18-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, կռփազենք և դանակ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
Տան բակը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Հայտնի է Կոտայքում տան բակում պայթյունի համար կասկածվողի ինքնությունը. նա ձերբակալվել է
«Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, նույն զանգվածի հետքերով կաթուցիչ, կռփազենք ու գաղտնի փականով դանակ։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала