00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Միջնորդների չեզոք ձևակերպումները որևէ կերպ չեն զսպում Ադրբեջանին. վերլուծաբան

Կարապետյան. Վերջին սրացումները դիտարկվում են որպես սպառնալիք Մինսկի խմբի ձևաչափին
Բաժանորդագրվել
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությանը, որն առնչվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային իրավիճակի էսկալացիային։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունն աչքի է ընկնում անհասցեականությամբ, ինչը համանախագահների ձեռագրին բնորոշ ոճ է։ Անհասցե հայտարարություններն ու հաճախ արհեստական բալանսներ ստեղծելու փորձերը շատ դեպքերում Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես ամենաթողության և նոր սրացումների գնալու ազդակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց վերլուծաբան Աննա Կարապետյանը։
Սենատոր Բոբ Մենենդեսը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
«Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե հայտարարությունը լիներ հասցեական, քանի որ կապված է սահմանային միջադեպերի հետ։
Հայտարարության մեջ կա երկրորդ կարևոր բաղադրիչը, որը վերաբերում է հակամարտության կարգավորման հետ կապված համանախագահների տեսլականին և այն արձանագրմանը, որ հակամարտությունը կարգավորված չէ, որովհետև խոսվում է հակամարտության հետ կապված մնացած և նրան առնչվող այլ հարցերի կարգավորման անհրաժեշտության մասին։ Դա ուղիղ հակադարձում է Ադրբեջանի այն հռետորաբանությանը, թե հակամարտությունը կարգավորված է և դրա հետ կապված հարցեր քննարկելու անհրաժեշտություն չկա»,– ասաց վերլուծաբանը։
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին զուսպ լինել․ ՌԴ ԱԳՆ
Կարապետյանի դիտարկմամբ` հայտարարության մեջ տեսանելի է նաև Մինսկի խմբի համանախագաության ձևաչափը պահպանելու ցանկությունն ու նրա գործունեությունն ակտիվացնելու ակնկալիքը։ Մինսկի խումբը փորձում է գործընթաց սկսել, սակայն սահմանային սրացումները դիտարկվում են որպես մարտահրավեր և սպառնալիք այդ ձևաչափին։
«Ադրբեջանը չի հրաժարվում ռազմատենչ հռետորաբանությունից։ Այն, ինչ տեղի է ունենում, ուժի կիրառման սպառնալիք է, ուժային մեթոդով ցանկացած լուծում թելադրելու փորձ, հետևաբար ստեղծված իրավիճակում միջնորդների չեզոք ձևակերպումները որևէ կերպ չեն զսպում Ադրբեջանին։
Միջնորդները միշտ էլ ձգտել են չեզոքություն պահպանել և նրանց հայտարարություններում հազվադեպ են եղել այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղված են եղել բացառապես մի կողմին»,– ասաց Կարապետյանը։
Հասցեական արձագանք է պետք. Արարատ Միրզոյանը զրուցել է Լավրովի և այլ գործընկերների հետ
Նա հիշեցրեց տարածաշրջան այցելելու մասին համանախագահների հայտարարությունը, սակայն այդ այցը դեռ չի կայանում։ Համանախագահները չեն ցանկանում կտրուկ քայլեր անել, որպեսզի Ադրբեջանը չհրաժարվի բանակցային գործընթացին մասնակցելուց։ Բայցևայնպես այդ կերպ չեզոքություն պահպանելն, ըստ վերլուծաբանի, արդարացված չէ։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։
Լրահոս
0