Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնության իր առաջին գավաթը նվիրեց Զինվորի տանը

© Photo : Արմեն Մուրադյան/ Armen Muradyan сейчас здесь: Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center.Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվեք
Հայրենիքի պաշտպանները «պարտավորեցրել են» մարզիկին հաջորդ անգամ իրենց հյուր գալ ոսկե մեդալով։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր ինքնատիպ նվեր է մատուցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել և հայտնել, որ ծանրամարտիկը Զինվորի տան մեր հերոսներին է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճած իր առաջին գավաթը։
© Photo : Արմեն Մուրադյան/ Armen Muradyan сейчас здесь: Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center.Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,- ծանրամարտիկի խոսքերը մեջբերել է Մուրադյանը։
Սիմոն Մարտիրոսյանը խոստացել է աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն։ Տղաներն էլ մարզիկին «պարտավորեցրել են» իրենց հյուր գալ «միայն ոսկե մեդալով»։
© Photo : Արմեն Մուրադյան/ Armen Muradyan сейчас здесь: Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center.Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Նշենք, որ ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու համար։ Նա նաև հետաքրքրվել էր, թե ինչով կարող է օգտակար լինել: Մարզիկի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:
Նշենք, որ վերջերս Զինվորի տուն էր այցելել աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала