00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում շրջափակման մեջ հայտնված բնակավայր չկա. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Բաժանորդագրվել
Գնել Սանոսյանը հաստատեց վարչապետի հայտարարությունը, բայց հայտնեց, որ որոշ դժվարություն ունեն Ճակատենից հարավ ընկած գյուղերը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում չկա բնակավայր, որը շրջափակման մեջ հայտնված կամ կենսապահովման պայմանների հասանելիությունից կտրված լինի։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ մամուլում պարբերաբար նման ահազանգեր են հայտնվում։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաստատեց վարչապետի այդ հայտարարությունը։

«Այո՛, չկա։ Ե՛վ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Պարսավանը ճանապարհներ ունեն։ Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ–Ճակատեն հատվածը կխճապատենք, արդեն ավելի մատչելի կդառնան»,– ասաց Սանոսյանը։

Նախարարը նաև մանրամասն ներկայացրեց, թե Գորիս–Կապան ճանապարհին այլընտրանքային ճանապարհի կառուցման որ հատվածներում ներկա պահին ինչ իրավիճակ է, որքանով են դրանք այժմ երթևեկելի։
Տաթև–Աղվանին ավարտված է, երկու շերտ ասֆալտապատված է, երրորդ շերտը կտեղադրվի գարնանը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ինչո՞ւ է Գորիս–Կապան ճանապարհի մի հատվածը կոչում Էյվազլի– Չայզանի. Փաշինյանի պատասխանը
Մյուս 6 հատվածներում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Դրանցից մեկը Քաշունի–Բարձրավան 9 կմ–անոց ճանապարհն է, որի 3.5-4 կմ–ում հողային ծածկույթի աշխատանքներն իրականացված են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները։
Տանձավեր–Շուռնուխ 13 կմ–անոց ճանապարհի մի մասը կառուցվում է զրոյից, ինչի հետ կապված, ըստ Սանոսյանի, որոշակի դժվարություններ կան, կա անտառի հատված, որով պետք է անցկացվի ճանապարհը։

«Բայց ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղը, որը մենք հաճախ նշում ենք, առնվազն 2 ճանապարհ ունի. Մեկը` Խոտ–Որոտան–Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է, երթևեկելի, մյուսը` Շուռնուխ–Բարձրավանը»,– ասաց Սանոսյանը։

Շրջանցիկ ճանապարհի Որոտան–Խոտ հատվածի 10 կմ–ից 5-ը ասֆալտապատված չէ, բայց Սանոսյանի խոսքով` հիմքը պատրաստ է, դրանով կարելի է երթևեկել, մյուս 5 կմ–ը բարեկարգվում, խճապատվում է։
Սանոսյանը նաև հայտնեց, որ ճանապարհի երկու այլ հատվածներում` Կապան–Ճակատեն և Կապան–Գեղանուշ–Ճակատեն, կատարվում են հողային աշխատանքներ։ Երեկվանից մեկնարկել են նաև խճապատման աշխատանքները։
Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ՌԴ առաջարկություններն ընդունելի են. Փաշինյան
«2-3 օրվա ընթացքում խճապատումը կավարտենք, և ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի Դրան զուգահեռ մենք կկառուցենք Կապան–Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ և ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը, երբ որ ավարտուն տեսքի կբերենք»,– ասաց նախարարը։
Նա նաև հայտնեց, որ շարունակվում է Տաթև–Լծեն 19.9 կմ–անոց ճանապարհի շինարարությունը։ Ներկա պահին նախագծման աշխատանքներն ավարտվել են, 6.5 կմ–ում արդեն երկու ընկերություններ աշխատում են։
«Մեր պլանը հետևյալն է, որ այդ բոլոր ուղղություններով մենք օր առաջ ունենանք գոնե գրունտային ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին։ Այդ ճանապարհները կսպասարկվեն, իսկ շինարարության սեզոնի մեկնարկին մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` բոլոր այդ ճանապարհները 2022թ–ին կլինեն ասֆալտապատված։
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ գործուղվել են Սյունիք. դաշինքի հայտարարությունը
Լրահոս
0