00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական հեղաշրջման փորձից մինչև պարտադիր պատվաստում. Covid–ի եվրոպական պատմությունը

© Photo : official site of MoD of RFՊատվաստում
Պատվաստում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Պատվաստում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների եվրոպական ընթացքը։
Կորոնավիրուսը Եվրոպայում. պետական հեղաշրջման փորձից մինչեւ համատարած պատվաստում
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ Հայաստանի իշխանությունները բավական կասկածելի մեղադրանքներ են ներկայացնում ըմբոստ քաղաքացիներին՝ ընդհուպ մինչև պետական հեղաշրջման փորձ, Ֆրանսիայում, ինչպես պնդում է «Պաղիզիեն» պարբերականը, իրավապահները ձերբակալել են նախկին պատգամավոր Ռեմի Դայեին, որը ենթադրաբար մտադրություն է ունեցել գրավելու նախագահի նստավայրը՝ Ելիսեյան պալատը և կառավարական այլ շենքեր՝ պառլամենտը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները և այլն։
Ըստ փարիզյան մամուլի, Ռեմի Դայեն նույնիսկ համախոհների մի մեծ ջոկատ է ունեցել՝ մոտ 300 մարդ, այդ թվում՝ նախկին զինվորականներ, ոստիկաններ, հրշեջներ։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչն է միավորել այս բոլոր քաղաքացիներին։ Եթե կարծում եք՝ Էմանուել Մակրոնի տնտեսական և սոցիալական քաղաքականությունն է եղել վրդովմունքի պատճառը, չարաչար սխալվում եք։ Առիթը, որքան էլ զարմանալի թվա, կորոնավիրուսն է։
​Իրականում Ռեմի Դայեն և նրա համախոհները բողոքում էին պարտադիր պատվաստման դեմ։ Նրանք մտադիր էին հարձակվել նաև պատվաստանյութերի պահեստների և պատվաստման կետերի վրա, իսկ հետո գրավել հեռուստաընկերություններից մեկը և ուղիղ եթերում հայտարարել, որ համաժողովրդական ապստամբություն է սկսվել։
Պատվաստման շարժական կետ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ինչո՞ւ է ՀՀ–ում դանդաղում պատվաստման գործընթացը. պատասխանում է ալերգոլոգ–իմունոլոգը
Սակայն վերլուծաբանները փաստում են՝ ֆրանսիացիները, իհարկե, սիրում են ամեն առիթով դուրս գալ փողոց և բողոքել, բայց պետական հեղաշրջո՞ւմ համավարակի պատճառով՝ այս սցենարը ոչ ոք հավանական չի համարում։ Մանավանդ, որ այլ երկրների համեմատ իրավիճակը Ֆրանսիայում օրհասական չէ։ Տխուր առաջնությունն առաջվա պես պատկանում է Միացյալ Նահանգներին, որտեղ միայն վերջին 28 օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Իսկ Եվրոպայում լիդերը Մեծ Բրիտանիան է, որտեղ այդ նույն ժամանակաշրջանում հիվանդացածների թիվը գերազանցում է 1 միլիոնը։
​Սակայն Եվրոպայի առանձնահատկությունն այն է, որ թեև այնտեղ շարունակվում են բողոքները, այնուամենայնիվ, պատվաստվածների թիվը նույնպես օրեցօր աճում է բարձր տեմպերով, ընդ որում՝ արևմուտքից արևելք։ Չեք հավատա, բայց մայրցամաքի ամենաարևմտյան կետում գտնվող Պորտուգալիայում առնվազն մեկ պատվաստում է ստացել արդեն բնակչության 99 տոկոսը, այսինքն`գործնականում բոլորը, եթե չհաշվենք երեխաներին և այն անձանց, որոնց հակացուցված է պատվաստումը։
Այնինչ Բուլղարիայում, որը գտնվում է Եվրամիության ամենաարևելքում, իրավիճակը հար և նման է մեր՝ հայաստանյան իրականությանը. պատվաստվել է բնակչության ընդամենը 25 տոկոսը, իսկ մահերի քանակով Բուլղարիան գերազանցում է Եվրամիության անխտիր բոլոր երկրներին։ Ու էլի մի շատ տհաճ հանգամանք։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի զայրույթ առաջացրեց Հայաստանում տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի աշխատողները պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր էին վաճառում։ Բուլղարիան նման կեղծ սերտիֆիկատների վաճառքի ծավալով Եվրամիության առաջատարն է։

Ճիշտ է, Եվրոպայում կան երկրներ, որոնցում՝ հենց իշխանությունների խոստովանությամբ, կամավոր պատվաստման ցուցանիշները, ըստ երևույթին, հասել են վերին սահմանին ու էլ չեն աճում։ Դրա վառ օրինակն է Չեխիան. 50 տոկոսից ավելին այնտեղ պատվաստվել է, մյուսները չեն ուզում։ Էդ դեպքում, պարտադրանքի որոշ տարրեր անխուսափելի են։ Մի բաժակ «պիլզներ« կամ «ստարոպրամեն» էլ չեք կարող խմել գարեջրատանը, եթե մուտքի մոտ ցույց չտաք ձեր, այսպես կոչված, «քովիդային անձնագիրը»։ Պետությունն էլ հրաժարվել է վճարել այն թեստերի համար, որոնք պարբերաբար պետք է աշխատավայրում ներկայացնեն պատվաստվելուց հրաժարված քաղաքացիները։ Համաձայնե՛ք, շատ որոշակի տրամաբանություն այս դեպքում կա՝ չե՞ք ուզում պատվաստվել, դե ինքներդ վճարեք ձեր համառության գինը։

​Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ամենալուրջ հաջողությունների են հասել եվրոպական այն պետությունները, որոնք կարողացել են համադրել մտրակն ու քաղցրաբլիթը, այսինքն` ֆինանսական պարտադրանքին զուգահեռ՝ կիրառում են նաև ֆինանսական խրախուսումը։ Լիտվան ձեզ օրինակ։ Ավանդական սահմանափակումների հետ միասին այդ երկրի իշխանությունները նաև պատվաստված բնակիչներին որոշ փոխհատուցում են տալիս անընդհատ թանկացող էլեկտրաէներգիայի դիմաց։
​Բայց ամենադրական արդյունքները Եվրոպայում ցուցադրում է Իտալիան։
«Իսկ աշխարհի ո՞ր երկրում կորոնավիրուս չկա». իշխանական պատգամավորի շշմեցուցիչ հիմնավորումը
Այնտեղ կարողացել են գտնել պատվաստումը խթանող միջոցների այնպիսի արդյունավետ համադրություն, որ այդ պետությունը տնտեսական աճի տեմպերով բոլորի համար անսպասելի գրավել է երրորդ պատվավոր տեղը ողջ Եվրամիությունում։ Բա ասում էիք, թե իտալացիները որոշ հայերի պես կարգ ու կանոնին սովոր չեն, ենթարկվել չեն սիրում։ Պարզվում է՝ ազգությունը կապ չունի, ու երբ իշխանությունները իրոք խելամիտ քաղաքականություն են վարում, որն ակնհայտ օգուտ է բերում թե՛ պետությանը, թե՛ շարքային քաղաքացուն, մարդն այդ ամենը միանգամից զգում է, գնահատում ու լավ էլ ենթարկվում է՝ լինի հա՞յ, թե՞ իտալացի։
Լրահոս
0