Բայդենը ժամանակավորապես լիազորությունները հանձնում է փոխնախագահին. Սպիտակ տուն

© AFP 2020 / MANDEL NGANՋո Բայդենն ու Քամալե Հարրիսը
Ջո Բայդենն ու  Քամալե Հարրիսը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ջո Բայդենն ու Քամալե Հարրիսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Առաջին անգամ ԱՄՆ-ում իգական սեռի ներկայացուցիչը, թեկուզ կարճ ժամանակով, իր ձեռքում կկենտրոնացնի պետության ղեկավարի լիազորությունները:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր ժամանակավորապես լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարրիսին, քանի դեռ կգտնվի հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Բայդենի վարչակազմի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ-ի ղեկավարն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահին:
Բոբ Մենենդես - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Սենատոր Բոբ Մենենդեսը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
«Այսօր առավոտյան նախագահը պլանային բուժզննման կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն։ Նրան պլանային զննում կկատարեն։ Ինչպես և նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին, ԱՄՆ-ի սահմանադրության մեջ շարադրված ընթացակարգին համապատասխան, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին, քանի դեռ գտնվում է դեղերի ազդեցության տակ»,-ասված Է Փսակիի գրավոր հայտարարության մեջ:

Նա նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին Սպիտակ տունը բժշկական հետազոտության արդյունքներով գրավոր հաշվետվություն կհրապարակի պետության ղեկավարի առողջական վիճակի մասին:

Մինչ Բայդենը գտնվի հիվանդանոցում, ԱՄՆ փոխնախագահը կաշխատի Սպիտակ տան Արևմտյան թևի իր գրասենյակից:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ փոխնախագահը բողոքում է, որ սահմանափակում են իր լիազորություններ և ակնհայտ ձևական հանձնարարություններ են տալիս, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին: Սպիտակ տունը, սակայն, հերքել էր Բայդենի և Հարիսի լարվածության մասին լուրերը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала