Բնակարանները թանկացել են, գնորդները` ավելացել, բայց լուրջ փոփոխությունները դեռ առջևում են

© Sputnik / Asatur YesayantsԵրևան, Արամի փողոց
Երևան, Արամի փողոց - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաև գները։ Ընդ որում` ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ոլորտի մասնագետը վերլուծել է առկա իրավիճակն ու ապագայի կանխատեսումներ արել։
Անկախ երկրում առկա սոցիալ–տնտեսական ու ռազմաքաղաքական իրավիճակից` Հայաստանում բնակարանների պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է։
Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ–ում 2021թ–ի երրորդ եռամսյակում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները կտրուկ աճել են. տարվա 9 ամիսներին գրանցված 28 879 վաճառքի գործարքների գրեթե կեսը` 14 967–ը, գրանցվել է երրորդ եռամսյակում` հուլիս-սեպտեմբրին։ Իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ վաճառքն ավելացել է 10 տոկոսով։
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ինչո՞ւ է Երևանում դադարեցվում հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի նախագիծը
Մարզերում ևս բնակարանների վաճառքը 2021թ–ի հունվար– սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 15.7 տոկոսով։ Ընդ որում, մարզերում ակտիվացել է միայն բնակարանների վաճառքը, իսկ, օրինակ, բնակելի տների վաճառքի ցուցանիշն անցյալ տարվա համեմատ մնացել է անփոփոխ, հողատարածքների վաճառքը` նույնիսկ նվազել (3.3 տոկոսով)։
Մինչդեռ Երևանում հակառակն է` անհատական տների պահանջարկն աճել է 12.7 տոկոսով։ Թեև բնակարանների պահանջարկը չի գերազանցել։ Բնակարան գնողների թիվն այս տարի 2020թ–ի համեմատ ավելացել է 20.5 տոկոսով։
Շուշան Սարգսյան
Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ ավելանում են նաև գները։ Ընդ որում` ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։
Կադաստրի կոմիտեի տվյալներով` Երևանում անշարժ գույքի գները նախորդ տարվա համեմատ թանկացել են 2.3 տոկոսով։ Ամենից շատ աճել են Արաբկիրի գները, որտեղ 1 քմ–ն թանկացել է 18 000 դրամով։ Նոր Նորքում գինը բարձրացել է 14 400 դրամով, Աջափնյակում` 8000–ով։ Իսկ, օրինակ, Կենտրոնում թանկացումը կազմել է միջինը 3 500 դրամ` հասնելով 1 քմ–ի դիմաց 636 800 դրամի։
Գնաճը չի շրջանցել նաև մարզերը։ Հատկապես կտրուկ են աճել երևանամերձ մարզերի գները։ Կոտայքում 1 քմ–ի արժեքն ավելացել է շուրջ 20 000 դրամով` գերազանցելով անգամ երևանյան որոշ հայանքների գները։ Աբովյան քաղաքում ու հարակից հատվածներում այսօր անշարժ գույքի 1 քմ–ն վաճառվում է 206 400 դրամով։ Արմավիրում ու Արագծոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում գներն աճել են 12 000 դրամով, Արարատում` 18 000–ով։ Գյումրիում գնաճը կազմել է 11 000, իսկ, օրինակ, Սյունիքում` 2 600 դրամ։
Նշենք, որ մարզերում ևս գնաճն ուղիղ համեմատական է պահանջարկին։ Մարզերում առքուվաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է 2.9 տոկոսով։
Այս տարվա 9 ամիսներին անշարժ գույքի ամենաշատ գործարքները Երևանից հետո գրանցվել են Կոտայքում (5 474), Արարատում (3 278), Արմավիրում (3 067)։ Վաճառքների թվով ամենահամեստը Վայոց Ձորի մարզն է, թեև այստեղ էլ թվերը կրկնակի ավելացել են` անցյալ տարվա 262–ի փոխարեն այս տարի 517 գործարք է գրանցվել։
Պաշտոնական վիճակագրության արձանագրած միտումները տարվա ընթացքում իրենց աշխատանքում նկատել են նաև անշաժ գույքի շուկայում աշխատողները։
Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց` Երևանի կենտրոնում գները գրեթե չեն փոխվել, մինչդեռ ծայրամասերում կտրուկ աճել են։ Պատճառն, ըստ նրա, մայրաքաղաքի ծայրամասերում վերջին 1-2 տարիներին կատարված ակտիվ բնակարանաշինությունն է։
Экономист Армен Ктоян (17 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
ՌԱԴԻՈ
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Ապրիյանը հիշեցնում է, որ 2019-20թթ–ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել են բազմաթիվ շինթույլտվություններ, որոնց մեծ մասի շինարարությունն ավարտված է ու արդեն մեկնարկել է սեփականության իրավունքի փոխանցման (վաճառքի) փուլը։
Բացի այդ, մասնագետը նկատում է, որ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից ու եկամտահարկի վերադարձի իրավունքից, քանի դեռ դա հնարավոր է։ Նման շտապողականությունը, սակայն, Ապրիյանն այս փուլում անտեղի է համարում։

«Այս պահին պետք չէ շտապելով տուն առնել. հարկ է չմոռանալ, որ նշված օրենքի փոփոխությունները լինելու են փուլային։ Առաջին փուլը, որն ուժի մեջ է մտնելու 2022թ–ի հունվարից, տարածվելու է միայն Կենտրոն վարչական շրջանի վրա։ Իսկ ինչպես գիտենք` Կենտրոն վարչական շրջանում բնակարանների քանակը, որոնց արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը, բավական քիչ է»,– ասում է Ապրիյանը։

Փոխարենը, նրա կանխատեսմամբ, այս գործընթացի բացասական ազդակներն անշարժ գույքի շուկայում կզգացվեն ոչ թե 2022թ–ից, այլ մեկ տարի անց` 2023-ից, երբ նոր կարգավորումը կտարածվի արդեն Կենտրոնից դուրս գտնվող վարչական շրջանների վրա։
«Շինթույլտվությունների քանակն արդեն 2022թ–ից կսկսի էականորեն պակասել։ Կավելանա ծայրամասերում ու երևանամերձ համայնքներում, որովհետև ծայրամասերի վրա դա բավական ուշ է ազդելու, իսկ մարզերում դեռ չի նախատեսվում։ Բնական է, որ կառուցապատողներն էլ տեղափոխվելու են այնտեղ։ Հաջորդ տարի այս նույն ժամանակահատվածում մենք Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում կնկատենք քանակային ու գնային էական աճ»,– ասաց նա։
Стройка - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Երևանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը կվերացվի
Բացի այդ, մեր զրուցակցի խոսքով, մեծ թափով թանկացել է նաև շինարարության ինքնարժեքը` ի հաշիվ շինարարական նյութերի թանկացման։ Նրա համոզմամբ` եթե 2022-ին շինանյութերի գինը շարունակի թանկանալ` դա չի կարող չազդել նաև բնակարանների գների վրա։
Ինչ վերաբերում է Երևանից հեռու գտնվող մարզերին` այստեղ բնակարանների գների աճն Էդուարդ Ապրիյանը կապում է զբոսաշրջության ակտիվության հետ։ Այսկերպ վերջին 2-3 տարիների ընթացքում, ըստ նրա, կտրուկ ավելացել է Դիլիջանում ու Գյումրիում բնակարանների պահանջարկը, նաև գինը։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» կառավարության առաջարկած փոփոխությունը, որով նախատեսվում է Երևանում աստիճանաբար վերացնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը։
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
Օրենքը նախատեսում է սահմանափակումների 4 փուլով. Երևան քաղաքի առաջին գոտում` 2022 թվականի հունվարի 1-ից, երկրորդ գոտում` 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում` 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևանի այլ գոտիներում` 2025 թվականի հունվարի 1-ից։
Սահմանափակումներն առայժմ վերաբերում են բացառապես մայրաքաղաքին։ Երևանից դուրս եկամտահարկի վերադարձման կարգավորումը դեռ կշարունակի գործել։
Նոր կարգավորումը չի տարածվի մինչև 2022թ.–ը ստացված շինարարական թույլտվությունների վրա։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала