Չեղարկվել են Երևան-Կապան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել իր հայտը

© Sputnik / Aram Nersesyan«Սյունիք» օդանավակայանը
«Սյունիք» օդանավակայանը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
Ընկերությունը նախատեսում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը L410 տիպի օդանավով:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:
ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Հայաստան
Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով:
«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեից տեղեկացրել են նաև, որ կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:
Սարգսյան. Պետք է բացվեն Երևան–Կապան չվերթի բոլոր սխեմաներն ու մանրակրկիտ ուսումնասիրվեն - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
ՌԱԴԻՈ
Փոքր ավիացիան ծախսատար է, ուղևորներ չլինելու դեպքում ծախսերը կարող են չարդարացվել
Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала