https://armeniasputnik.am/20211119/dimel-enq-rdin-vorpeszi-hh-taratsqi-ambvoghjakanutjuny-verakangnvi-aghajanjan-35515981.html
«Դիմել ենք ՌԴ–ին, որպեսզի ՀՀ տարածքի ամբողջականությունը վերականգնվի». Աղաջանյան
«Դիմել ենք ՌԴ–ին, որպեսզի ՀՀ տարածքի ամբողջականությունը վերականգնվի». Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի սահմանազատման աշխատանքների ավարտից հետո։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T11:34+0400
2021-11-19T11:34+0400
2021-11-19T11:37+0400
հայաստան
ռուսաստան
էդուարդ աղաջանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28579368_0:0:1600:901_1920x0_80_0_0_1785b6ca6c1c38553c3a688b1c42bd57.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ռազմական աջակցություն ստանալու համար դիմել է Ռուսաստանին, որպեսզի վերականգնվի ՀՀ տարածքի ամբողջականությունը։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։«Ակնկալվում է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ ՌԴ ռազմական օգնությունն ինքնանպատակ չէ»,–ասաց Աղաջանյանը։ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնեց, որ Հայաստան–Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագրի հիման վրա ՌԴ–ն նույնիսկ հայկական կողմի` իրեն չդիմելու արդյունքում պետք է երկու երկրների համագործակցությունն իրականություն դարձներ։Քոչարյանը նշեց, թե վերջին օրերին շահարկումներ են գնում, որ մենք պահանջներ ենք ներկայացնում ՌԴ–ին, սակայն իրականում ուզում ենք, որ վերոհիշյալ պայմանագրի բոլոր կետերը ժամանակին իրականություն դառնան։Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ նոյեմբերի 16-ին հայտարարել էր` քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Նա նշել էր, որ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։Միրզոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ գործիքակազմի շրջանակում հնարավոր քայլերը
https://armeniasputnik.am/20211117/rusastany-lurj-e-verabervum-ir-partavvorutjunnerin-zakharvova-35456953.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28579368_100:0:1600:1125_1920x0_80_0_0_9a62360ff3ef22e57026a448416031bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, էդուարդ աղաջանյան
հայաստան, ռուսաստան, էդուարդ աղաջանյան
«Դիմել ենք ՌԴ–ին, որպեսզի ՀՀ տարածքի ամբողջականությունը վերականգնվի». Աղաջանյան
11:34 19.11.2021 (Թարմացված է: 11:37 19.11.2021) Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի սահմանազատման աշխատանքների ավարտից հետո։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ռազմական աջակցություն ստանալու համար դիմել է Ռուսաստանին, որպեսզի վերականգնվի ՀՀ տարածքի ամբողջականությունը։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Ակնկալվում է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ ՌԴ ռազմական օգնությունն ինքնանպատակ չէ»,–ասաց Աղաջանյանը։
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնեց, որ
Հայաստան–Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագրի հիման վրա ՌԴ–ն նույնիսկ հայկական կողմի` իրեն չդիմելու արդյունքում պետք է երկու երկրների համագործակցությունն իրականություն դարձներ։
Քոչարյանը նշեց, թե վերջին օրերին շահարկումներ են գնում, որ մենք պահանջներ ենք ներկայացնում ՌԴ–ին, սակայն իրականում ուզում ենք, որ վերոհիշյալ պայմանագրի բոլոր կետերը ժամանակին իրականություն դառնան։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ նոյեմբերի 16-ին հայտարարել էր` քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Նա նշել էր, որ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։