Եվրախորհրդարանի 33 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են լքել ՀՀ ինքնիշխան տարածքը

© Sputnik / Asatur YesayantsАрмянский и азербайджанский посты у Сотка
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
Եվրախորհդարանի անդամները դատապարտում են ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի 33 պատգամավոր Եվրամիությանը կոչ են արել ստիպել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։
ԵԽ պատգամավորները` պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալու նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Ադրբեջանը 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
«Անհրաժեշտ է հստակ գործողություններով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և ամբողջությամբ լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասված է նամակում։
Եվրախորհդարանի անդամները դատապարտում են ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությունը և լրջորեն վտանգում է տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։
Նրանք նաև խորը ցավ են հայտնում նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով զոհերի համար։
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала