ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառման որևէ խոչընդոտ չկա. ԵՏՀ նախարար

© Sputnik / Павел Лисицын / Անցնել ֆոտոբանկ«Sputnik Light»
«Sputnik Light» - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում արդեն սկսվել է։ ՀՀ–ում դրա կիրառությունը հաստատվել է սեպտեմբերի սկզբին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութի կիրառման համար որևէ խոչընդոտ չկան։ ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
Որքա՞ն է օրգանիզմում մնում COVID–ի դեմ պատվաստանյութը
Նրա խոսքով, ԵՏՀ-ի, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և հայկական դեղագործական Liqvor Pharmaceuticals ընկերության համագործակցության շնորհիվ ՀՀ–ում արդեն սկսվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։
«Պատվաստանյութը ֆիզիկապես հասանելի է, և Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ Լայթը» սեպտեմբերի սկզբին: Այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև բանակցութոյւններ են ընթանում Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» երրորդ երկրներ արտահանելու շուրջ»,- ասել է Քամալյանը։
Միայն պատվաստանյութ ներկրելով հարցը չի լուծվում. Օհանյանը նոր լուծումներ է առաջարկում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
ՌԱԴԻՈ
Պատվաստանյութ ենք ներկրում` հերթեր գոյացնում. ինչ անել, որ COVID-ի դեմ պայքարն արդյունք տա
Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Միության երկրների վարչապետները ստորագրել են ճանապարհային քարտեզ՝ ԵԱՏՄ երկրներին մինչև 2024 թվականը ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով ապահովելու մակարդակը բարձրացնելու մասին։
Փաստաթուղթը ենթադրում է մի շարք որոշումների ընդունում դեղագործական արդյունաբերությանն աջակցության, համագործակցության նախագծերի ֆինանսավորման ու սուբսիդավորման, համատեղ ծրագրերի իրականացման հարթակների կազմակերպման վերաբերյալ։
Հայաստանում Covid-19-ի դեմ կարող են պատվաստվել նաև երեխաները․ ի՞նչ պատվաստանյութ կկիրառվի
Արտակ Քամալյանը նշել է, որ Միության երկրների դեղագործական բիզնես-համայնքների ներկայացուցիչներն արդեն ստեղծել են համագործակցության ավելի արդյունավետ ձևաչափ, ինչը թույլ կտա համատեղ ջանքերով ավելի նշանակալի արդյունքների հասնել անկանխատեսելի իրավիճակների դեպքում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала