ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովները առցանց նիստ են արել. ովքե՞ր են մասնակցել Հայաստանից

© Sputnik / Asatur YesayantsՀովիկ Աղազարյան. արխիվային լուսանկար
Հովիկ Աղազարյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
Հայկական կողմն անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ առցանց նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը
Ստանիսլավ Զասն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Միրզոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ գործիքակազմի շրջանակում հնարավոր քայլերը
Քննարկվել են մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետևանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:
Վլադիմիր Զայնետդինով - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
ՀԱՊԿ–ը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը
Պատգամավորն անհրաժեշտ է համարել բոլորի կողմից գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ:
Նշվում է, որ քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала